Գրիգոր Երեցփոխյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեցփոխյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Երեցփոխյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1884[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան[1] |
Գրիգոր Երեցփոխյան (անհայտ[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1884[1]), հայ դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում, սովորել է Թիֆլիսի գիմնազիայում, ավարտել Մոսկվայի պետական համալսարանը։ Մասնակցել է հայ ուսանողների կազմակերպած ներկայացումներին։ 1865 թվականին գրել է «Հնարագետ կինը», 1866 թվականին՝ «Ապրիլի մեկը կամ հանկարծակի նշանդրեք», 1873 թվականին՝ «Այ քեզ օյին» վոդևիլները, ինչպես նաև՝ «Մանկավարժուհին» կատակերգությունը և 1884 թվականին՝ «Ո՞վ է մեղավոր» դրաման։ Հայ ռեալիստական կենցաղային կատակերգության սկզբնավորողներից է։ Պիեսներում ներկայացրել է վաճառականության միջավայրը, քննադատել բուրժուազիայի բարոյականությունն ու դրամական հարաբերությունները։
Մահացել է 1884 թվականին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1, 1959:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 584)։ |